«Չես կարող կեղտից պահանջել, որ կեղտ չլինի և չես կարող ոսկու ձուլակտորին մեղադրել, որ կյանքի բերումով հայտնվել է ցեխի մեջ»․ Արմեն Աշոտյանը՝ ՔՊ-ի և ընդդիմության մասին
- Armen Sukiasyan
- 12 minutes ago
- 1 min read
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտին լրագրողների խնդրանքով Աշոտյանն անդրադարձավ վերջին օրերին ԱԺ-ում ՔՊ-ականների մասնակցությամբ վեճերին,քաշքշոցներին ու մյուս տգեղ տեսարաններին։
«Չեխովն է ժամանակին ասել՝ չես կարող կեղտից պահանջել, որ նա կեղտ չլինի։ Բայց այդ ֆրազան շարունակություն ունի։ Նաև ասում է՝ չես կարող մեղադրել ոսկու ձուլակտորին, որը կյանքի բերումով հայտնվել է ցեխի մեջ։ Սա էլ՝ որպես աջակցություն իմ ընդդիմադիր գործընկերներին»,- իրավիճակը կարճ բնութագրեց Արմեն Աշոտյանը։