top of page

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հայտնում են նախարարությունից

Nov 19, 2025
1 min read

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հայտնում են նախարարությունից։


Այցի ընթացքում նախարարն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

Քննարկվել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

1/3795
bottom of page