Այս տարվա ընտրությունները էապես տարբերվելու են նախորդներից։ Այս անգամ կարևոր է ուշադրությունը չկենտրոնացնել նախընտրական «շոուների» վրա, այլ հասկանալ՝ իրականում ինչ է դրված սեղանին… Ռազմիկ Խաչատուրյան
- Feb 21
- 1 min read
Ռազմիկ Խաչատուրյանը գրում է`

Այս տարվա ընտրությունները էապես տարբերվելու են նախորդներից։ Այս անգամ կարևոր է ուշադրությունը չկենտրոնացնել նախընտրական «շոուների» վրա, այլ հասկանալ՝ իրականում ինչ է դրված սեղանին՝ նախընտրական ծրագրերը։
Ժամանակն է դադարել ծրագրերը ընկալել որպես հերթական «անիմաստ խոստումներ»։ Դրանք պետք է ուսումնասիրել կետ առ կետ՝ հասկանալու համար յուրաքանչյուր առաջարկի իրատեսականությունը, չափելիությունը և ժամկետները։
Յուրաքանչյուրս պետք է ծանոթանանք նախորդ ընտրություններին մասնակցած ուժերի ծրագրերին և վերոնշյալ տրամաբանությամբ անցնենք յուրաքանչյուր կետի վրայով։ Հավատացեք՝ շատ «բացահայտումներ» կլինեն…
Ծրագիրը ցանկությունների գիրք չէ՛։ Այն պետք է լինի իրատեսական, կանխատեսելի և հստակ հաշվարկված։
Ի վերջո, ծրագիրը ինչ-որ տեղ պայմանագիր է ժողովրդի և նորընտիր կառավարության միջև։ Եվ հենց այդ «պայմանագրի» կատարման կամ չկատարման արդյունքներից է ձևավորվելու հաջորդ ընտրությունների պատկերը, քանի որ այս «պայմանագիրը» չի նախատեսում որևէ պատասխանատվություն իշխող ուժի նկատմամբ:




















