«Իրավունք» Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով՝ «փչացնել»
- Arevik Charchyan

- Sep 11, 2024
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է` ՔՊ-ականների վերջին դուխով ելույթները ամենեւին էլ պատահական չէին: Մասնավորապես, ըստ ՔՊ-ականներին մոտ կանգնած աղբյուրների, նրանց այդ կերպ ինստրուկտաժ է արել կուսակցության ղեկավարը։
Վերջինս հրահանգել է ընդդիմադիր ֆրակցիային՝չխնայել ոչ մեկին, հին ու նոր հիշեցնելով՝ «փչացնել», ու դա անել ամենաբարձր ամբիոնից։ Ինչն էլ հլու-հնազանդ կատարում են ՔՊ-ական պատգամավորները»:




















