top of page

ՖԻՖԱ-ն փոխում է կանոնները

  • Sep 13, 2025
  • 1 min read

ՖԻՖԱ-ն որոշել է հաջորդ մրցաշրջանից փոխել հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային խաղային օրացույցի ժամկետները։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների դադարները կմիավորվեն ու կվերածվեն մեկ ընդմիջման՝ երեքշաբաթյա ժամկետով։ Այդ մասին հայտնում է ElDesmarque-ը։

Այս փոփոխության արդյունքում 2026 թվականի առաջին միջազգային դադարը կկայանա սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 6-ը։ Այն կտևի 16 օր, և յուրաքանչյուր հավաքական այդ ընթացքում կանցկացնի առավելագույնը չորս խաղ՝ ներկայիս երկուսի փոխարեն։

Նոյեմբերյան դադարը կպահպանվի ներկայիս ձևաչափով՝ 9 օր (2026 թվականի նոյեմբերի 9-17-ը), որի ընթացքում յուրաքանչյուր թիմ կանցկացնի երկու խաղ։ Նույնը կգործի նաև 2027 թվականի մարտին նախատեսված դադարի դեպքում։

Նշվում է, որ ձևաչափը հաստատվել է մինչև 2030 թվականը։    

 
 
1/3751
bottom of page