top of page

Ստվերներ Կասպից ծովի վրա. Արդյո՞ք Ադրբեջանը օգնեց Իսրայելին Իրանի հետպատերազմում:

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jul 15
  • 2 min read
ree

Իսրայելի և Իրանի միջև վերջին 12-օրյա լարվածությունը տարածաշրջանի պատմությանամենալարված դրվագներից մեկն էր վերջինտասնամյակների ընթացքում։

Այս իրադարձությունների կենտրոնումանսպասելիորեն հայտնվել է Ադրբեջանը՝ մի երկիր, որը սահմանակից է Իրանին և սերտ ռազմավարականկապեր ունի Իսրայելի հետ։ Ադրբեջանш օդայինտարածքը կարող է օգտագործվել Իսրայելիհարվածների համար լուրերի ֆոնին առաջանում են միշարք կարևոր հարցեր. Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանըօգնել Իսրայելին այս գործողության մեջ։ Եվ եթե այո, ապա որո՞նք էին նման աջակցության պատճառները, ռիսկերը և հետևանքները։

Այս եռանկյունի համատեքստ. Բաքու - Թել Ավիվ - Թեհրան 2000-ականների սկզբից ի վեր Ադրբեջանըավելի ու ավելի սերտ հարաբերություններ է կառուցումԻսրայելի հետ: Թել Ավիվը ոչ միայն Բաքվի համարզենքի հիմնական մատակարարն է (ներառյալանօդաչու թռչող սարքեր, հակաօդայինպաշտպանություն, հետախուզական տեխնոլոգիաներ), այլև ադրբեջանական նավթի հիմնական գնորդը(իսրայելական նավթի մատակարարումների մինչև40%-ը գալիս է Ադրբեջանից): Այս փոխշահավետառանցքը հակադարձում է Իրանի կողմից աճողսպառնալիքին, որն իր հերթին բացահայտորենաջակցում է Հայաստանին, այդ թվում՝ ԱրցախիՀանրապետության շուրջ հակամարտությանհամատեքստում: Այս լույսի ներքո ԱդրբեջանըԻսրայելին դիտարկում է որպես ռազմավարականհավասարակշռող Իրանի կողմից հնարավոր ճնշմանդեմ: Իսրայելի համար, իր հերթին, Բաքուն ոչ միայնգործընկեր է, այլև Իրանի նկատմամբ պարագծայինմոտեցման բանալին:

Վերջին սրման ընթացքում մի քանի իրանականաղբյուրներ հաղորդել են երկրի հյուսիսայիննահանգների վրայով՝ Ադրբեջանի հետ սահմանի և Կասպից ծովի մոտ, թռչող անօդաչու թռչող սարքերի և կործանիչների մասին: Հայտնաբերվել են նաևարտաքին վառելիքի բաքերի մնացորդներ, որոնքբնորոշ են հեռահար ավիահարվածներին: Չնայածօդային միջանցքի ապահովման գործում Ադրբեջանիներգրավվածության վերաբերյալ ուղղակիապացույցներ չկան, մի քանի անուղղակի նշաններկասկածներ են առաջացնում։

Փորձենք այս ամենը ներակայցնել 3 հիմնականհարթակով` աշխարհագրական, տեխնիկական և  քաղաքական.

Աշխարհագրական առումով` hյուսիսային և կենտրոնական Իրանի վրա Իսրայելի հարվածներիամենակարճ և անվտանգ ուղին անցնում է Ադրբեջանով կամ Կասպից ծովով:

Տեխնիկական առումով՝ Իսրայելն ունի հեռահարօդային գործողություններ իրականացնելուհնարավորություն, բայց գործընկերոջ տարածքիօգտագործումը պարզեցնում է լոգիստիկան և մեծացնում ճշգրտությունը:

Քաղաքական առումով՝ Ադրբեջանն արդեն իսկունի ենթակառուցվածքներ (ներառյալօդանավակայաններ, որոնք կարող են օգտագործվելվառելիքի լիցքավորման կամ մոնիթորինգի համար) և Իսրայելի հետ գաղտնի համագործակցության փորձ, որը տարբեր աղբյուրների պնդմամբ սկսվել է 2012թ-ից և ավելի խորացել 2020թ. Արցախի նկատմամբԱդրբեջանի իրականացրած ագրեսին։

Ադրբեջանը պաշտոնապես մերժել է բոլորմեղադրանքները՝ դրանք անվանելով «սադրանք» և պնդել է, որ իր տարածքը չի օգտագործվիհարևանների դեմ։ Սակայն դիվանագիտական լեզունչի բացառում իրական գաղտնի համագործակցությունը, հատկապես, եթե այն իրականացվել է առանց բանակիանմիջական մասնակցության, այլ, օրինակ, հատուկծառայությունների կամ մեկուսացված ավիացիոնկառույցների կողմից։ Իրանի համար, իր հերթին, նմանսցենարը ավելի քան մտահոգիչ կարող է լինել։ ԵթեԱդրբեջանի մասնակցությունն իսկապես հաստատվի, դա ստեղծում է սպառնալիքների նոր սահման, մշուշոտում է տարածաշրջանային հավատարմությանգաղափարը և խրախուսում է Իրանին մեծացնելռազմական ճնշումը իր հյուսիսային սահմանների վրա։

Ենթադրելով, որ Ադրբեջանը որոշակի օգնություն է ցուցաբերել (լոգիստիկ, հետախուզական կամենթակառուցվածքային), մենք գործ ունենք խոշորաշխարհաքաղաքական տեղաշարժի հետ։ Այստեղկարող ենք դիտարկել Խոսքը մասնավորապեսվերաբերելի է տարածաշրջանի բևեռացմանը։

Տարածաշրջանի բևեռացում. Իրանը Բաքվինկդիտարկի որպես թշնամու անմիջական դաշնակից, ինչը կհանգեցնի տեղեկատվական և, հնարավոր է, հիբրիդային պատերազմի սրման հյուսիսում։ Իսկհամագործակցության խորացում Իսրայելի հետ որպեսայդպիսին կամրապնդի Բաքու-Թել Ավիվ դաշինքը, ներառյալ հետախուզական տվյալների ավելի սերտփոխանակումը, բարձր տեխնոլոգիական զենքերը և, հնարավոր է, համատեղ բազաների ստեղծումը։

Այս փուլում անհերքելի ապացույցներ չկան, որԱդրբեջանն Իսրայելին անմիջական օգնություն է ցուցաբերել Իրանի հետ 12-օրյա պատերազմում։ Սակայն ռազմավարական տրամաբանությունը, անուղղակի նշանները և քաղաքական ֆոնը նմանսցենարը դարձնում են ավելի քան հավանական։ Նույնիսկ եթե Բաքվի մասնակցությունըսահմանափակվել է պասիվ չմիջամտությամբ, սաարդեն իսկ ազդանշան է Թեհրանի համար, որ նրահարավային սահմանը դառնում է ավելի ու ավելիխոցելի։ Ադրբեջանը, ձգտելով ամրապնդել իր դիրքերըտարածաշրջանում և ամրապնդել հարաբերություններըԱրևմուտքի և Իսրայելի հետ, հավասարակշռվում է աշխարհաքաղաքական հակամարտության նոր փուլիշեմին։ Եվ որքան ավելի ակտիվ դեր է նա խաղում նմանդաշինքներում, այնքան ավելի մեծ է տարածաշրջանային դիմակայության նոր փուլիասպարեզ դառնալու ռիսկը։


Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան

 
 
1/3186
bottom of page