top of page

Վարազդատ Լալայանը` Հայաստանի ծանրամարտի սուպերչեմպիոն

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանի ծանրամարտի հերթական առաջնությունը կայացել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:


Հատկապես դիտարժան է ստացվել գերծանր քաշային ծանրորդների մրցությունը: Հայաստանի չեմպիոն է դարձել Վարազդատ Լալայանը։ Նրան հաջորդել են Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:


Մյուս քաշային կարգերում ոսկե մեդալ են նվաճել Մացիկ Հակոբյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ):

1/2669
bottom of page