top of page

Շնորհավորում եմ Ձեզ 60–ամյա հոբելյանի կապակցությամբ:Ալիկ Ալեքսանյան

  • Aug 18, 2025
  • 1 min read

Ալիկ Ալեքսանյանը գրում է


Շնորհավորում եմ Ձեզ 60–ամյա հոբելյանի կապակցությամբ:

Արդեն վեց տասնամյակ է, ինչ Ձեր կյանքի ճանապարհը լի է նվաճումներով, որոնց հիմքում եղել են ազնիվ արժեքներն ու անկոտրում հավատը։ Դուք միշտ եղել եք ժողովրդի, պետության ու եկեղեցու կողքին, օգնել եք և շարունակում եք օգնել մեր հազարավոր հայրենակիցների։


Ձեր ուժը, սկզբունքայնությունը և արդարության նկատմամբ հավատարմությունը բոլորիս ցույց են տալիս, որ երբ մարդն անկեղծ է իր գաղափարների մեջ, նա կարող է դառնալ մեծ փոփոխությունների շարժիչ ուժը։ Դուք հենց այդ օրինակն եք՝ ապրող վկայությունն այն բանի, որ սրտով, կամքով և #մերձևով հնարավոր է վերափոխել իրականությունը:


Ցանկանում եմ Ձեզ առողջություն, ուժ ու եռանդ՝ շարունակելու Ձեր առաքելությունը: Թող Ձեր կյանքի ճանապարհը լինի հաջողություններով ու հաղթանակներով լեցուն:


Ժողովուրդը սպասում է Ձեզ!

 
 
1/3396
bottom of page