«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է
- Armen Sukiasyan

- 1 hour ago
- 1 min read

Շաբաթներ առաջ ձեւավորվել է ՔՊ նախընտրական շտաբը, Փաշինյանը թիմին հանձնարարել է՝ մինչեւ տարեվերջ նախընտրական կարգախոս ընտրել, որը տարեսկզբից պետք է սկսեն շրջանառել։ Վարչության անդամները պետք է կարգախոսների տարբերակների գրավոր առաջարկներ ներկայացնեն, որոնք կլինեն անխոցելի եւ աշխատող։
Ի դեպ, ՔՊ ակտիվի կարծիքով, շտաբում ամենաբարդ եւ պատասխանատու գործը Վահագն Ալեքսանյանինն է, անգամ կատակում են, թե նրանից են կախված ՔՊ-ի հաջողություններն ու անհաջողությունները։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի՝ քարոզչության գծով տեղակալ, որը, պատկերավոր ասած, համակարգելու է ոչ միայն ՔՊ-ի քարոզչական բլոկը, այլեւ մեդիատեռոր է իրականացնելու քաղաքական հակառակորդների դեմ։
Ինքը՝ Ալեքսանյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան լայվ է մտնում եւ ՔՊ-ի քարոզչությունն է իրականացնում։




















