Անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատները փակել են Բաղրամյան պողոտան. դժգոհ են ԱԱԾ պետին պաշտոնից ազատելու՝ Փաշինյանի որոշումից
- Armen Sukiasyan
- Jun 18
- 1 min read

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, որպես բողոքի նշան, փակել են Երևանի Բաղրամյան պողոտան։ Նրանք այսպես իրենց դժգոհությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ պետի պաշտոնից Արմեն Աբազյանին ազատելու որոշման դեմ։
Ծնողները գտնում են, որ մինչև այժմ ԱԱԾ պետն էր զբաղվում իրենց անհետ կորած որդիների ճակատագրով, որոնումներով, ր Աբազյանին ազատելով՝ գործընթացը կանգ կառնի։