top of page

«Նիկոլ Փաշինյանը նորից փորձում է մեղքը «նախկինների» վրա գցել»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read
ree

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նորից փորձում է մեղքը «նախկինների» վրա գցել․


Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ասել է․ «Ինչո՞ւ Հայաստանի նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի՝ իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները» և դրա վերաբերյալ ենթադրություններ արել։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, ցանկանում է իր մեղքը ուրիշների վրա գցել, հազարավոր զոհերով տարօրինակ պատերազմի, կապիտուլյացիայի, Արցախի հանձնման մեղքը գցել նախկին 3 նախագահների վրա։ Փաշինյանը բանակցությունները սկսել է իր սեփական զրոյական կետից, թաքուն է վարել դրանք, դրանք ձախողել է։ Փաշինյանը պետք է հրապարակի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, որ կար, սեղանին էր դրված 2019-ին։ Եթե նա դա չի անում, ուրեմ՝ այդ առաջարկը հանրությունից թաքցնելու շատ լուրջ պատճառ ունի։ Նա ինքն է ջուրը նետել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը»։

 
 
bottom of page