top of page

Վատիկանի նահանգապետի պաշտոնում առաջին անգամ կին կնշանակվի

  • Jan 20, 2025
  • 1 min read

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ քույր Ռաֆֆաելլա Պետրինին մարտին կնշանակվի Վատիկանի նահանգապետի պաշտոնում։ Պետրինին ներկայումս գլխավոր քարտուղարն է: Ինչպես գրում է Vatican News-ը, սա այս պաշտոնում կին ղեկավարի առաջին նշանակում է:Նշանակումը տեղի կունենա կարդինալ Ֆերնանդո Վերգես Ալզագայի՝ նահանգապետի պաշտոնից հեռանալուց հետո:

«Կանայք ավելի լավ են կառավարում, քան մենք»,- նկատել է պոնտիֆիկոսը։

Նահանգապետը կառավարության փաստացի ղեկավարն է, որը կառավարում է Պապի անունից։

1/3390
bottom of page