360 մլն դրամի նոր ծառայողական մեքենաներ են ձեռք բերել, 714 մլն-ի՝ պարգևատրվել, բայց հազարավոր երեխաներ չեն կարողանում մանկապարտեզ գնալ. Ավագանու անդամ
- Armen Sukiasyan

- Aug 14
- 1 min read

Երևան քաղաքում, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հազարավոր երեխաներ չեն կարողանում այցելել մանկապարտեզներ։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում, անհրաժեշտ քանակի նոր կառուցվող մանկապարտեզներ այդպես էլ չեն բացվում։
ՀՀ «նախագահը» հայտարարում էր, որ փողի խնդիր չկա․ փող շատ կա…
Երևանի բյուջեն կառավարողները հակառակն են ապացուցում՝ «փող չկա, որ ավտոբուսներ բերենք, ուր մնաց նոր մանկապարտեզներ կառուցենք»։
Իրականում գումար կա միայն իրենց համար, 2025թ ձեռք են բերել 360 մլն դրամի նոր ծառայողական մեքենաներ, իսկ դրա դիմաց իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով»,- գրել է նա:




















