top of page

Վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված գործառույթները չի մտնում Հակակոռուպցիոն կոմիտերի լիազորությունների մեջ. Արթուր Նահապետյան

  • 2 hours ago
  • 1 min read

«Նախորդ օրվա դրությամբ մենք չունենք շուրջ 115 քեական վարույթ, որոնցով հարցաքննվել են հարյուրավոր անձինք և որևէ անձ չունենք, ով հարցաքննության ընթացքում հերքած լինի, կամ տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունները կեղծված են»,-ԱԺ-ոմ ասաց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

 Նա հերքեց նաև պնդումը որ ձայնագրությունները մոնտաժված են։

«Ես ձեղ հավաստիացնում եմ, որ չկա որևէ կտոր, որը կոնտեքստից կտրված լինի, հրապարակվել են ձայնագրությունների այն հատվածները, որը վերաբերելի է եղել, որևէ քաղաքական ուժի և խոսակցությունը վերաբերել է կոնկրետ ընտրակաշառքին»-ասաց կոմիտեի նախագահը։

 Նա հայտնեց, որ դրանք ներկայացնելու են դատարան և արդեն կա 14 քրեկան վարույթ 54 անձի վերաբերյալ։

 Նահապետյանն ասաց, որ այդ ձայնագրությունները կատարվել են,մի դեպքում մեկ ամիս առաջ, մյուս դեպքում մեկ օր, կամ մի քանի ամիս առաջ, բայց դրանք, ըստ էության, որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինն դրանք հրապարակում է երբ իրականացնում է բացահայտ գործողություններ։

«Վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված գործառույթները չի մտնում Հակակոռուպցիոն կոմիտերի լիազորությունների մեջ։ Մեր գաղտնալսման հիմքը մեր օպերատիվ աշխատակիցների ստացած օպերատիվ տվյալներն են, որ այս կամ այն քաղաքացին, այս կամ այն քաղաքական ուժը բաժանում, կամ ստանում է ընտրակաշառք, այդ շրջանակներում է այն ստանում հիմք որից հետո իրականացվում է գաղտնալսում»-հայտարարեց Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չեն գաղտնալսել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեքերի մասին հրապարակումների և ահազանգերի հիմքով։


 
 
1/3612
bottom of page