top of page

ԵՄ-ն իրականում պատրաստ չէ Հայաստանին անդամակցություն տրամադրել. Զախարովա

  • 4 hours ago
  • 1 min read

Եվրոպական միությունն իրականում պատրաստ չէ Հայաստանին անդամակցություն տրամադրել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները արագացված տեմպերով շարժվում էին դեպի Եվրոպական միություն՝ խոսքերով, հայտարարություններով, ինչ-որ գործողություններով, ամեն կերպ ցուցադրելով դա։ Արդյո՞ք նրանց այնտեղ սպասում են։ Որքա՞ն կարելի է այս հռետորական հարցը տալ։ Իմ կարծիքով, պատասխանն արդեն ակնհայտ է՝ չեն սպասում նույնիսկ նրանց, ովքեր թեկնածու էին։ Իսկ եթե չկան թեկնածությանը մոտեցող որևէ կարգավիճակներ, ապա ակնհայտ է, որ չեն սպասում»,- նշել է նա։

 
 
1/3612
bottom of page