top of page

Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով

  • 2 hours ago
  • 1 min read

«Մենք դեռևս ապրիլի 4-ին ՀՀԿ համագումարում ասել էին՝ ընտրություններն արդեն կեղծվում են»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց  լրագորղներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ ընտրությունները միայն քվեարկության օրը չէ. «Ողջ քարոզարշավի ընթացքում, դրան նախորդած շրջանում իշխող ուժը կիրառել է անհամաչափ, տեսանելի, անտեսանելի ռեպրեսիաներ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, եղել է վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում, ինչն արձանագրել են նաև եվրոպացի դիտորդները, եղել է անհամաչափ աջակցությունը Փաշինյանի քաղաքականությանը արևմուտքից, արտաքին աջակցություն, կալանավորումներ»։ 

«Նույնիսկ անասելի ռեպրեսիաների, վարչական ռեսուրսի օգտագործման, արտաքին աջակցության պայմաններում ընտրություններին մասնակցած մեծամասնությունը՝ 50+ տոկոսը, ոչ է ասել Փաշինյանին։ Իրենք էին չէ՞ ասում՝ սահմանադրական մեծամասնություն ենք հավաքելու։ 

Ժողովուդրը ոչ թե այո, այլ ոչ է ասել Նիկոլի Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությանը։ Գնդակն այժմ ԿԸՀ և ընդդիմադիրների դաշտում է։ Ընդդիմադիները քննարկում են, թող հանգիստ մտածեն, փորձառու ուժեր են, ազգային մարդիկ են, իրենք կորոշեն իրենց հետագա անելիքները»,- ասաց Է. Շարմազանովը։ 

Ըստ նրա, փողոցի պայքարը չի խանգարում մանդատ վերցնելուն։


 
 
1/3612
bottom of page