Սննդային սովորություններ, որոնք կարող են հանգեցնել լյարդի քաղցկեղի. գիտեի՞ք
- 5 hours ago
- 1 min read

Ալկոհոլի և յուղոտ մսի օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի քաղցկեղային գոյացությունների զարգացմանը, ասել է ուռուցքաբան Եվգենի Չերեմուշկինը։ NEWS.ru-ի հետ զրույցում նա զգուշացրել է այն սովորությունների մասին, որոնք առաջացնում են քաղցկեղի այս տեսակը։
Բժշկի խոսքով՝ ալկոհոլն ու վատ սովորությունները հիմնական գործոններն են, որոնք կարող են հրահրել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ լյարդի քաղցկեղ։«Էթիլային սպիրտը կարող է հանգեցնել լյարդի բջիջների մահվան, որոնք կազմում են լյարդի զանգվածի մինչև 80 տոկոսը։ Բացի այդ, յուղոտ մթերքների չափից ավելի օգտագործումն է բացասաբար ազդում»,- թվարկել է Չերեմուշկինը։
Ուռուցքաբանը առողջության համար վտանգավոր է անվանել նաև սննդամթերքում պարունակվող քիմիական հավելումները և վիրուսային վարակները, օրինակ՝ հեպատիտ B և C-ն




















