top of page

Վարորդը hայhոյեց մեզ, ես ինքնատիրապետումս կորցրեցի, միտումնավոր չեմ նետել. տրոլեյբուսի միջադեպի կինը դուրս եկավ ոստիկանության բաժնից

  • 4 hours ago
  • 1 min read

Համացանցում այսօր շրջանառվեց 1 տարուց ավելի վաղեմություն ունեցող մի տեսանյութ, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պատատյանը, շիշ է շպրտում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ Բարձրացած աղմուկից հետո նրան կանչել էին ոստիկանական բաժանմունք:   

Անահիտ Պատատյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին, երբ ինքը բոյկոտի ակցիա էր իրականացնում:

«Մաշտոցի փողոցից դեպի Բաղրամյան փողոց խաչմերուկը թեքվելուց իջա տրոլեյբուսից, ինձ ու իջնողներին վարորդը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց: Աֆեկտի տակ ինքնատիրապետումս կորցրեցի, զայրացա ու ձեռքիս շիշը ոչ միտումնավոր մի կողմ նետեցի: Միտումնավոր չեմ նետել վարորդի կամ ավտոբուսի կողմը, բայց նման վերաբերմունքը, կարծում եմ, որ վարորդի և հսկիչի անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, եթե ես տրանսպորտի գումարը չէի վճարել, դրա համար կարող էր հսկիչը ինձ տուգանել և վերջ»,- նշեց նա:

Նշենք, որ այսօր առավոտյան՝ 1,5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպով բերման էին ենթարկել Անահիտ Պատատյանին: Ժամեր անց վերջինս դուրս եկավ ոստիկանության բաժնից, գրվեց պարզաբանում այն մասին, որ քաղաքացին աֆեկտի տակ ինքնտիրապետումը կորցրել է և ձեռքի եղածը դեն նետել դեպի ավտոբուս:

 
 
1/3498
bottom of page