top of page

ԱՄՆ հատուկ բանագնացը և Իրանի արտգործնախարարը հնարավոր է հանդիպեն Ստամբուլում. Axios

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բանակցություններ կանցկացնեն Ստամբուլում ուրբաթ՝ փետրվարի 6-ին՝ հնարավոր միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումների համար, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Axios-ի աղբյուրներից մեկը նշել է, որ ուրբաթ օրվա հանդիպումը «լավագույն սցենարն» է, սակայն ծրագրերը կարող են փոխվել։ Մինչ այդ Սթիվ Ուիթքոֆը բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ և Իրանի պատվիրակություններըն, ըստ ամենայնի, բանակցություններ կվարեն Ստամբուլում փետրվարի 6-ին. ամսաթիվը և վայրը ներկայում որոշվում են, РИА Новости-ին հայտնել է թուրքական աղբյուրը։

«Հնարավորություն կա, սակայն վերջնական համաձայնության չեն հասել։ Ամսաթիվը և վայրը որոշվում են»,- ասել է գործակալության աղբյուրը։

Իրանը որոշումների ընդունման փուլում է և քննարկում է տարբեր ասպեկտներ և տեսակետներ Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Պատժամիջոցների վերացումը կամ մեղմացումը կմնա իրանական կողմի գերակա խնդիրը։

Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում՝ ընդգծելով տարածաշրջանում ամերիկյան նշանակալի ռազմական ներկայությունը։

 
 
bottom of page