Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում
2 hours ago
1 min read

Մանուկյանը նժույգթափերում վարժության եզրափակիչում հավաքել է 15.200 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Հայ մարզիկը վարժության բարդության համար ստացել է 5.900, իսկ կատարման համար՝ 9.300 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Տարգետան՝ 15.000 միավորով, իսկ երրորդը՝ ԱՄՆ-ը ներկայացնող Բրենդոն Դանգը՝ 14.700 միավորով։




















