top of page

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին

3 hours ago
1 min read
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։


 
 
1/3806
bottom of page