top of page

Հրշեջները ջերմահարվել են. Ռոմանոս Պետրոսյանը, հրդեհաշիջման, կենտրոնի հոսանքազրկման և մատակարարումը վերականգնման մասին

1 hour ago
1 min read
«Հաղորդում է ներկայացվել դեպքի մասին՝ հնարավոր հանցակազմի առկայությունը ստուգելու, քանի որ մեր մասնագետների համոզմամբ՝ նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է տեղի ունենար։ Բայց չենք բացառում որևէ տեսակի վարկած»,-Ծիծեռնակաբերդում այրվող էլեյտրական ենթակայանի մոտ ասաց ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով այս պահին շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, հիմնականում Կենտրոն վարչական շրջանում, բայց ժամերի ընթացքում կվերականգնվի բոլորի էլեկտրամատակարարումը։

«Հրշեջները ջերմահարվել են կրակին մոտ գտնվելուց, տուժած չկա, միլիոնների վնաս է կրել ՀԷՑ-ը այս հրդեհից»,- ասաց պետրոսյանը։

Այս ընթացքում ՀԷՑ-ը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել ստորև նշված հասցեներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի՝ այլընտրանքային սնուցման միջոցով։

Ներկա պահին հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են՝

Պուշկինի փողոցը, Եկմալյան փողոցը, Տերյան փողոցը, Պապ թագավոր փողոցը, Սարյան փողոցը, Բուզանդի փողոցը, Փարպեցու փողոցը, Ֆրիկի փողոցը, Թումանյանի փողոցը, Արամի փողոցը, Հյուսիսային պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Քըրք Քըրքորյան փողոցը և Մոնթե Մելքոնյան փողոցը։

Շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերած համբերատարության և հարցին ըմբռնումով մոտենալու համար»։

1/3806
bottom of page