top of page

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

  • Feb 26
  • 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է 377.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.91 դրամ (աճել  է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-442 դրամով, վաճառվում է 446.5–453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.88 դրամով, վաճառվում է 4.93–5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 378 դրամով:

Եվրոն գնվում է 443–444 դրամով, վաճառվում է 446–447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82–4.85 դրամով, վաճառվում է 4.92 դրամով:

 
 
1/3473
bottom of page