Սամվել Կարապետյանի ճակատագրական հայտարարությունը
- 2 minutes ago
- 1 min read

«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի ու Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։
Այդ պատճառով մենք կառավարության հենց առաջին իսկ նիստում ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար, այն կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել տները, նվեր ստանալ մեր հողերը»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։
Ազգային բարերարն ասաց, մեկ օրում ադրբեջանցիները նվեր ստացան 240 կմ հայկական հողեր։
«Ինչ էլ որ մենք անենք, ինչքան էլ տնտեսությունը զարգացնենք, եթե մեր երկրի գլխավոր խնդիրը չենք լուծում, դրանք արժեք չեն ունենում»,-ասաց Ս. Կարապետյանն ու խնդրեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացնի օրինագիծն ու դրա նպատակները։




















