top of page

Խոշոր ավտովթար․ Քաղսիի տարածքում մեքենան կnտրել է ծառն ու բшխվել գովազդային երկաթե սյանը

4 hours ago
1 min read
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30 սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քաղսի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար գոտում եղած ծառը, ապա՝ առաջ ընթացել և բախվել գովազդային երկաթե սյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդի ինքնությունը։

1/3817
bottom of page