Սահմանամերձ շրջաններում պաշտպանվելու համար մարդիկ պետք է համատարած շուն պահեն տներում․ Անգեղակոթի վարչական ղեկավար

Հարցին, թե այս ամենից հետո սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պաշտպանվելու համար, Մարկոսյանը պատասխանել է․
«Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն: Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ պետք ա համատարած շուն պահեն տներում։ Որ շանը կրակեն գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան: Համ էլ ադրբեջանցին հո չի իմացել, որ էդ տանը, որտեղ ներխուժել է մարդիկ են ապրում: Տեսել է էդ տան դուռն է բաց, ըտեղ է մտել»։
Հիշեցնենքմ որ հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Շաքի գյուղ մուտք գործած ադրբեջանցի զինծառայողը կրակել էր 39-ամյա կին բնակչի ոտքին, իր երեք երեխաների ներկայությամբ, նրանցից երկուսը ևս մարմնական վնասվածքներ են ստացել։ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ադրբեջանցի Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել և 5 հոդվածով մեղադրանք առաջադրվել։
Ադրբեջանի իրավապահ կառույցների փոխանցմամբ՝ Նասիմ Մուսաևն անհետացել է սեպտեմբերի 26-ին: Արդյո՞ք նա հենց այդ օրն է ներթափանցել Հայաստանի տարածք և 5 օր շարունակ գտնվել այստեղ, հստակ չէ։ Հայաստանի իրավապահներն ադրբեջանցուն հայտնաբերել են միայն հանցագործություն կատարելուց հետո` գյուղից ստացված ահազանգով։




















