top of page

Զրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 10 hours ago
  • 1 min read

Զրոյական գիտելիքներով ու նեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման և դրանում իրենց նախաձեռնությունների մասին` չհասկանալով, որ իրադարձությունների ներկայիս դինամիկան գրեթե ամբողջապես փոխել է 20, 15, 10 և նույնիսկ 5 տարի առաջվա դասական մոտեցումները, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։Նա ընդգծել է․«Ներկայիս ռազմական ագրեսիաներն իրենց բնույթի և մասշտաբի մեջ լրիվ այլ առաջնահերթություններով են վարվում, ու ով դա չի հասկանում և դրան համարժեք չի գործում, անկախ զորքերի թվից ու սպառազինության ծավալներից, հաջողելու շանս չունի»:

Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում իշխանության ծավալած խոսույթը զինված ուժերի ապագայի վերաբերյալ ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ տեսլականի մեջ բանակ կառուցվի, ապա այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա․

«Վատնված գումարներ, ռեֆորմների տակ ներկայացվող անարդյունավետ ծրագրեր և ամենավտանգավորը` նպատակաուղղված քայլեր անվտանգության համակարգի ֆունդամենտի ոչնչացման ուղղությամբ»:

1/2701
bottom of page