top of page

Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության ներքո


Մարտական գործողությունների արդյունքում ռուսական  վերահսկողության տակ է անցել Ավդեևկայի ուղղությամբ գտնվող Տոնենկոե բնակավայրը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Ավդեևկայի ուղղությամբ  ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների համակարգված գործողություններով ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տոնենկոե բնակավայրը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Տոնենկոե բնակավայրը գտնվում է Ավդեևկայի համար առանցքային ճանապարհի վրա, որով մատակարարումներ էին ստանում Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումները։ Այժմ ուկրաինական զորքերի նյութատեխնիկական ապահովումը  զգալիորեն խաթարված է։ Այս բնակավայրում տեղակայված էր ուկրաինական հրետանի, որով պարբերաբար գնդակոծվում էր Դոնեցկի կենտրոնը։

Comments


1/1826
bottom of page