top of page

Փաշինյանը հակասե՞ց ինքն իրեն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հակասեց ինքն իր խոսքին։ Հունվարի 9-ին նա հայտարարեց, որ այսուհետ առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին մասնակցելու է սուրբ և անմահ պատարագների, բացառությամբ այն դեպքերի, երբ կլինեն աշխատանքային կամ այլ պատճառներ։

Մասնավորապես, Փաշինյանը նշել էր, որ հիմնականում չի հայտարարելու, թե կոնկրետ որ եկեղեցի է գնալու, քանի որ կարծում է, որ եկեղեցու բարենորոգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում։

Իրադարձությունների կայծակային զարգացմանը հաջորդեց Մայր Աթոռի հայտարարությունը, որով Փաշինյանի կողքին կանգնած Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Տարածված հայտարարությունը Նիկոլ Փաշինյանին ստիպեց խոսել և հակադարձել Մայր Աթոռին։ 

Նա հայտարարությամբ հանդես եկավ։ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,- շեշտել էր Փաշինյանը։

Իսկ արդեն երեկոյան, ի աջակցություն իր կողքին կանգնած հոգևորականի, Փաշինյանը որոշեց փոխել իր պայմանավորվածությունը հայ ժողովրդի հետ, ի դեպ, նրա դեպքում դա շատ սովորական բան է դարձել, և նշեց պատարագի մասնակցության վայրը։ «Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,- հայտարարեց նա։ 

Ստացվում է, որ Փաշինյանը հակասեց իր խոսքին, և հերթական անգամ խախտեց հայ ժողովրդի հետ՝ ինչպես ինքն է նշում՝ պայմանավորվածությունը։ Եվ սա ընդհանրապես չպետք է զարմանք առաջացնի, քանի որ Փաշինյանն անում է այն, ինչ իրեն հարմար է տվյալ պահին, և էական էլ չէ, թե դրանից րոպեներ առաջ ինչ էր հայտարարել՝ որպես Հայաստանի Հանրապետության առաջին դեմք։

 
 
1/3245
bottom of page