Կապիտուլյացիոն գլուխգործոց՝ «խաղաղության համաձայնագիր». Գառնիկ Դավթյան
- Octopus Media
- 48 minutes ago
- 1 min read

ՀՈԴՎԱԾ VIII
«Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։
Կապիտուլյացիոն գլուխգործոց․ «Խաղաղության համաձայնագրի» այս հոդվածը կիրառելի և անխտիր վերաբերելի է Բ Ո Լ Ո Ր Ի Ս։
1991-2025 թթ. յուրաքանչյուր ոք, ով հանձն է առել կռվել Արցախի ազատագրման կամ պաշտպանության համար, տեղեկատվական պայքար է տարել կամ թթու խոսք է ասել Ադրբեջանի նկատմամբ, դիտարկվելու է առնվազն որպես անջատողական։
❗️Ադրբեջանը ունի հայերի անուններով ցուցակ՝ զինվորական և ոչ միայն, ովքեր վերջինիս համար առաջին կարևորության թիրախներ են։
❗️Ադրբեջանը, հատկապես վերջին տարիներին, խոշորացույցով մոնիտորինգի տակ է պահում հայկական սոցիալական ցանցերը, ինչը լայն հնարավորություն է տալիս Ադրբեջանին «նեղացնողներին» համարել և սահմանել որպես անջատողական։ Պատահական չէր, որ 2021 թ. ընտրություններից առաջ առաջին անգամ «ռևանշիստ» (այսինքն՝ անջատողական) ձևակերպումը ծնվեց Ադրբեջանում և ներմուծվեց հայկական օրակարգ հենց ընտրությունների ժամանակ։ Պատահական չէր, որ ՔՊ-ականները ասում էին. «Քոչարյանը գա՝ պատերազմ է լինելու, իսկ Նիկոլը խաղաղություն է բերելու»։ Կարևոր է հիշել, որ 2022 թ. Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, գրավեց տարածքներ, սպանեց 200-ից ավելի հայ զինվորների։ Ավելին՝ նույն տարում Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իսկ արդեն 2023 թ. սեպտեմբերին Արցախը հայաթափվեց։
Շարունակելի…
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան