Սպասվում է առանց տեղումների եղանակ, ճանապարհներին՝ մերկասառույց
- Armen Sukiasyan
- 7 hours ago
- 1 min read

Երևան քաղաքում՝
Հունվարի 11-12-ին, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն:
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ ։
Հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի11-ի առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Եղանակը ՀՀ մարզերում
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




















