top of page

«Հետամուտ ենք լինելու, որպեսզի մեղավորները կրեն իրենց պատիժը»․ Ավետիք Չալաբյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է․ «Երեկ մենք Նեռի բեմադրած հակաքրիստոնեական ներկայացման, և դրան ուղեկցած իրական հավատացյալների նկատմամբ բացահայտ բռնության հետքերով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազություն:


Մենք այս Գլխավոր դատախազի հետ որևէ հույսեր չենք կապում, նա շարունակաբար պարտակել է վարչախմբի կողմից իրականացվող բոլոր ապօրինությունները, և դարձել է նրա ձեռքում այլախոհների հետապնդման անխափան գործիք: Սակայն մենք ենթադրում ենք, որ իրավապահ համակարգում դեռ կան խելամիտ և պետականամետ մարդիկ, որոնք գիտակցում են, որ երկրում իրավական ամենաթողությունը բևեռացված հասարակության պայմաններում հանգեցնելու է անարխիայի և քաոսի, պետության համար ամենաաղետալի հնարավոր հետևանքներով, և կփորձեն տեղափոխել իրադարձությունների հետագա զարգացումը իրավական և օրինական հուն:


Մենք բոլոր դեպքերում հետամուտ ենք լինելու, որպեսզի Հովհաննավանքի բռնազավթման և պղծման հիմնական մեղավորները օրենքով նախատեսված իրենց պատիժը կրեն՝ եթե ոչ հիմա, ապա առաջիկա իշխանափոխությունից հետո: Մինչ այդ, կիսվում եմ իմ երեկվա ելույթով, ի վերջո օրենքի իշխանությունը Հայաստանում վերականգնելու անկեղծ ակնկալիքով»։

1/3095
bottom of page