Արդեն 5-րդ օրն է՝ 3-ամյա տղան չկա, դեռ փնտրում են՝ Ծափաթաղում կորած Տիգրանի որոնումները դեռևս անարդյունք են
- Armen Sukiasyan

- Nov 1
- 1 min read

Ծափաթաղ համայնքի 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Երեխային դեռևս չեն հայտնաբերել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Տիգրան Օվանեսովին փնտրում են հոկտեմբերի 27-ից, երբ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչը կորել է։ Նա եղբոր հետ բակում խաղալիս է եղել, հետո նրանց տեսել են հարակից դաշտում։ Եղբայրը տուն է եկել, իսկ Տիգրանը ՝ անհետացել։ Որևէ հստակ տեղեկություն եղբորից ստանալ հնարավոր չի եղել, քանի որ տղան չի կարող խոսել։
Փրկարարները, ոստիկանենրն ու կամավարները Տիգրանին փնտել են գյուղում, հարակից դաշտեր ու անտառում: Թեև Սևանա լիճը համայնքի տարածքից հեռու է մի քանի կիլոմետր, սակայն այդ վարկածն էլ չեն բացառում, որոնումները կազմակերպել են նաև Սևանա լճի ափամերձ հատվածում, Սևանա լճում։




















