Ոչ մի դեպուտատ չի ուզում անդրադառնալ՝ Սերժիկ Սարգսյան-Օնիկ Գասպարյան՝ պատերազմից հետո տեղի ունեցած գաղտնալսված հեռախոսազրույցների փաստին:
- Octopus Media
- Sep 29, 2024
- 1 min read
Արթուր Համբարձումյանը գրում է

Եթե ուշադրություն դարձնեք՝ Օնիկ Գասպարյանի մասին ոչ 16-րդ վարչապետի մեդիաներն են խոսում, ոչ՝ երրորդ նախագահին կթող բլոգերներն ու վերլուծաբանները:
Մինչդեռ գենարալ Օնիկն էր Հայաստանի զինվաշ ուժերի գլխավոր շտաբի պետը քառասունչորս օր տևած ռազմական գործողությունների ժամանակ:
Ոչ մի վերլուծաբանի չի հետաքրքրում զարգացնել այն միտքը, թե ինչպե՞ս է ստացվել, որ մերժված նախագահի ամենահավատարիմ կադրերրց մեկը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դարձել էր ԳՇ պետ: Ոչ մի դեպուտատ չի ուզում անդրադառնալ՝ Սերժիկ Սարգսյան-Օնիկ Գասպարյան՝ պատերազմից հետո տեղի ունեցած գաղտնալսված հեռախոսազրույցների փաստին:
Պարզ է չէ, որ եթե Սերժիկն ու Օնիկը պատերազմից հետո զրուցել են, ապա զրուցել են նաև պատերազմի ժամանակ և այդ գաղտնալսումները ևս կան: Իմիջայլոց հենց այդ գաղտնալուսների մասին էր խոսում Միքայել Մինասյանը, ով փորձելով պաշտպանել աներոջը հնարավոր սլիվից, ասում էր, որ Օնիկը պատերազմի ժամանակ խոսել է ոչ միայն երրորդ նախագահի, այլև առաջինի ու երկրորդի հետ:
Բա ի՞նչ աներ, ու՞մ հետ խոսեր, Նիկոլը խմած է եղել միշտ,-գրում էր իր տելեգրամ ալիքում Միքայելը:
Իսկ հարցերը մնում են առկախված.
ինչու՞ պատերազմն ավելի շուտ չդադարեց:
Ինչու՞ խախտեցիք՝ հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը:
Ինչպե՞ս էր ստացվում, որ քառասունչորս օրերի ընթացքում Սերժիկ Սարգսյանն ու Նիկոլ Փաինյանը սինխրոն խոսում էին <անջատում հանուն փրկության> թեզից, առաջինը` Տուսկին ուղղած նամակում, երկրորդը՝ Լիբերասյոնին տված հարցազրուցում:
Օնիկ Գասպարյանը պատերազմի ընթացքում տեղի ունեցած հեռախոսազրույցների ժամանակ Սերժ Սարգսյանից հրահանգներ ստացել է, թե՞ ոչ:
հ.գ. քառասունչորս օր տևած մղձավանջի ժամանակ Հայաստանը ղեկավարել են նախագահ՝ Արմեն Սարգսյանը, վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ, գործակալ՝ Արարատ Միրզոյանը, ինչպես նաև պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանն ու ԳՇ պետ՝ Օնիկ Գասպարյանը: Բոլորն եղել են Սերժիկ Սարգսյանի կադրերը: