top of page

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց թայֆայով բոլոր պրոցեսները գնում և արժեզրկում են. Արամ Ավետիսյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Oct 25, 2024
  • 1 min read

Updated: Nov 4, 2024



ree

Այսօր մեր ներքաղաքական կոնյուկտուրայում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց թայֆայով բոլոր պրոցեսները գնում և արժեզրկում են։ Նրանք մի նպատակ ունեն, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, քանի որ շատ լավ հասկանում են, որ եթե այլ ուժեր գան իշխանության, իրենք իրենց շրջապատով հանդերձ հայտնվելու են ուղղիչ աշխատանքային գաղութում։

ree

Մայիսի 9-ին մարդիկ տասնյակ հազարներով դուրս եկան փողոց ու երբ հարթակներում տեսան որոշ թափթփուկների, որոշեցին, որ նրանց հետ չունեն ճանապարհ անցնելու։ Եթե նրանք լավ իշխանություն լինեին, մինչև այսօր իշխանության կլինեին։ Այն, որ պատերազմ պարտված իշխանությունը ընտրություններով հաղթել է նրանց, սա արդեն ցուցիչ պետք է լիներ, որ այս մարդիկ հեռու գնային քաղաքականությունից։


Քաղաքագետ Արամ Ավետիսյան



1/3066
bottom of page