top of page

Արարատ Միրզոյանը մեծագույն սրիկայություն է անվանել 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրերի մասին խոսակցությունները

  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ զրույցում հետևելով կառավարության իր գործընկերների օրինակին, ձեռնպահ մնաց Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը դատապարտելուց։

Իրադարձությունները մնեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Միրզոյանը սկսել է դատողություններ անել ձգձգված հակամարտության հետևանքների, թշնամանքի, թարմ վերքերի և իներցիոն երևույթների մասին։ «Ուզում եք ասել՝ Հայաստանից Ադրբեջանի հասցեին ատելության խոսքեր չե՞ն հնչում։ Տարբեր ուժերի կողմից, ոչ իշխանությունների։ Ցավոք, նույնը տեղի է ունենում Ադրբեջանում»,- փորձելով մեղմել իրավիճակը՝ նշեց Միրզոյանը։

Ըստ նրա՝ խաղաղությունը հաստատված է, մենք օգտվում ենք դրա պտուղներից, բայց դա նման է նորածին երեխայի, որի մասին պետք է հոգ տանել։ Որպես դրական քայլեր նա նշել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կառավարությունների միջև շփումները։

Անդրադառնալով «TRIPP» նախագծին՝ նախարարը նշել է, որ, ինչպես արդեն ասվել է, այն գտնվում է փաստաթղթերի նախապատրաստման փուլում։ Ինչ վերաբերում է Մեղրիի ճյուղն ընդհանուր երկաթուղային ցանցին միացնելուն, նախարարը քարտեզի վրա լրագրողներին ցույց է տվել Նախիջևանով դեպի Երասխ, այնտեղից էլ կամ հյուսիս-արևելք, կամ դեպի հյուսիս՝ Գյումրիով դեպի Կարս անցնող ճանապարհը։ Նախագծի իրականացման համար կպահանջվի նաև առանձին հատվածների կառուցում, օրինակ՝ Երասխում և Ախուրիկում։

Ինչ վերաբերում է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցվելու վերաբերյալ Բաքվի պահանջներին, Միրզոյանը սրիկայություն է անվանել Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները, թե նրանք իբր պատրաստ են համաձայնել դրան։


 
 
1/3549
bottom of page