top of page

«Կրոկուսի» ահաբեկչությանը Եվրախորհրդի ղեկավարների արձագանքի բացակայությունը ամոթալի է. Զախարովա

«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությանը Եվրոպայի խորհրդի ղեկավարության արձագանքի բացակայությունը կազմակերպության պատմության ևս մեկ ամոթալի էջ է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է РИА Новости–ն։


Նրա խոսքով, սա Եվրախորհրդի պատմության հերթական ամոթալի էջն է, որն ապարդյուն փորձում է հավակնել Եվրոպայում մարդու իրավունքների գլխավոր պաշտպանի դերին։


Զախարովան ընդգծել է, որ խաղաղ բնակիչների վրա բարբարոսական հարձակմանը սկզբունքային պատասխանի բացակայությունը հարցեր է առաջացնում կազմակերպության ղեկավարության՝ միջազգային կայունության ապահովմանը և ահաբեկչության դեմ պայքարին նպաստելու կարողության վերաբերյալ, ինչպես նաև կասկածի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի իրավական և փորձագիտական ​​գործիքների անաչառությունը։ 


Ավելի վաղ նա նշել էր, որ արևմտյան երկրների իշխանությունները փորձել են «խաղալ բառերի հետ» հայտարարություններում՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

1/2102
bottom of page