top of page

France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները

1 hour ago
1 min read
Հայտնի են դարձել 2026 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ակումբի կոչմանը հավակնող հինգ թիմերը։
Հայտնի են դարձել 2026 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ակումբի կոչմանը հավակնող հինգ թիմերը։

Թեկնածուների ցանկում ընդգրկվել են անգլիական «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, գերմանական «Բավարիան», նորվեգական «Բուդյո-Գլիմտը» և բրազիլական «Ֆլամենգոն»։ Հավակնորդների անունները հրապարակել է հեղինակավոր France Football պարբերականը։

Հատկանշական է, որ մրցանակին հավակնող ակումբների շարքում չի ընդգրկվել Իսպանիայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնան»։ Ցանկից բացակայում է նաև 2025/26 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի հաղթող Միլանի «Ինտերը»։

Նշենք, որ այս անվանակարգում հաղթողի անունը կհայտարարվի 2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, որը նախատեսված է հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։


 
 
1/3772
bottom of page