top of page

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի. Պապոյանը՝ Դուբայում

3 hours ago
1 min read

Սեպտեմբերի 8-ին Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Գևորգ Պապոյանը մասնակցել է ներդրումներին նվիրված նախարարական կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններին՝ ընդգծելով, որ առաջիկա տասնամյակում շեշտը դրվելու է ժամանակակից և բարձր արտադրողականությամբ արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդիականացման, թվայնացման և ավտոմատացման վրա։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հիմնական հնարավորությունները՝ ընդգծելով օտարերկրյա ուղղակի ներդրումների կարևորությունը նոր արտադրական կարողությունների ձևավորման, տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցման, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև հայկական ընկերությունների՝ գլոբալ արժեքային շղթաներին ինտեգրման տեսանկյունից։

«Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի՝ համատեղելով կապիտալը, տեխնոլոգիաներն ու մարդկային ներուժը և ստեղծելով արտադրանք տարածաշրջանային ու համաշխարհային շուկաների համար»,– իր խոսքում նշել է նախարարը։

Հայաստանի արհեստական բանականության ոլորտում իրականացվող խոշոր նախագծերի շարքում Գևորգ Պապոյանը մատնանշել է Firebird-ի և NVIDIA-ի համագործակցությամբ Հայաստանում իրականացվող «Firebird AI Factory» խոշոր տեխնոլոգիական նախագիծը։

 
 
1/3772
bottom of page