top of page

Հանգիստ թողեք, ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թշնամի չի համարում։Նա հիշեցրել է՝ ապրիլի 24-ին լրագրողներին խնդրել է, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանին:

«Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք: Համենայնդեպս, ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում: Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100 տոկոսով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, դա գործին օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է, դա էլ խնդիր է, բայց նորից եմ ասում՝ արդար կլիներ ձեր կողմից, հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին», - նշել է Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ հարցը հնչեցնողը մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը։

1/2669
bottom of page