Գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան
- Armen Sukiasyan
- 5 hours ago
- 1 min read
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Զինված ուժերի համալրման և մեր ունեցած ներուժի արդյունավետ իրացման տեսանկյունից, ոչ թե բանակից ազատվելը կամ կրճատելը պետք է գումարով դարձնել, այլ հնարավոր է օգտվել նույնիսկ եղած օրենսդրական հնարավորությունից` 1-2 փոփոխություններով:
Ատեստացիայի համակարգի խնդիրների և լուծումների մասին շատ եմ խոսել, գրել, նույնիսկ ժամանակին գրությամբ, բազմաթիվ լուծումներով, ԳՇ ներկայացրել, սակայն դրանք անհիմն ձևով մերժվել են:
Նույնիսկ իրենց ընդունած ատեստացիայի մասին օրենքով, կարելի է մեկ փոփոխությամբ, զինված ուժերում համալրման էական խնդիր լուծել, բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով»։