top of page

Ինքը թվաբանությունից շատ հեռու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

  • 7 hours ago
  • 1 min read

«Իմ պատկերացմամբ, ինքը թվաբանությունից շատ հեռու է, չի տիրապետում, թե ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան, Հայաստանը ոչ այդ փողն ունի, ոչ էլ ինքն այդ հնարավորությունն ունի կոմպենսացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հայկական արտադրանքի՝ դեպի ՌԴ սահմանափակումներին մասին Փաշինյանի այն հայտարարությանը, որ կառավարությունը աջակցություն կցուցաբերի, սուբսիդավորում կանի։

Նա հիշեցրեց, որ դեռ մի քանի օր առաջ արտահանումների սահմանափակումների հետ կապված իշխանության ներկայացուցիչներն ասում էին՝ տեխնիկական հարցեր են, լուծվելու են, իսկ էկոնոմիկայի նախարարն ասել էր՝ ընդհանրապես հարց չկա, բոլոր հարցերը լուծված են։

«Այս մարդիկ ուղղակի գաղափար չունեն, թե  ինչ է նշանակում Եվրոպա գյուղարտադրանք արտահանել։ Մոտակա 10 տարում չեն կարողանալու Եվրապա արտահանել ոչինչ, շատ երկար, դժվար ընթացակարգեր են, եվրոպացի ֆերմերներն ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը մուտք գործի այդ շուկա։ Դժվար հարց է»,- ասաց Ռ.Քոչարյանը։

Նա նշեց, որ ՌԴ-ից, ԵԱՏՄ երկրներից կոշտ հայտարարություններ են հնչում, վերջնագիր է ներկայացվում Հայաստանին, ինչը Հայաստանի համար կնշանակի գյուղատնտեսության  ոչ թե անկում, այլ աղետ։

«Գյուղացին պետք է որոշ՝ ինչ անել։  Պետք է դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին։

Ինքը, որ կզացած վիճակում է, ուզում է ամբողջ մեր գյուղատնտեսությունը, տնտեսությունը կզացած լինի»,- ասաց Ռ.Քոչարյանը։

Ըստ նրա, սպանում են Հայաստանի գյուղատնտեսությունը, ենթադրաբար, թուրքական ապրանքների համար ճանապարհ բացելու նպատակով. «Այլ բացատրություն այս ամենը չունի»։ 

 
 
1/3594
bottom of page