Հայաստանի հոշոտում. Ի՞նչ է իրենից ներկայացնում նախաստորագրված «խաղաղության» համաձայնագիրը
- Octopus Media
- Aug 17
- 2 min read

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» փաստաթուղթը, որը պաշտոնապես ներկայացվել է որպես այսպես կոչված խաղաղության սկիզբ։ Սակայն փաստաթղթի տեքստի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ դրա մի շարք հոդվածներ և ձևակերպումներ պարունակում են լուրջ անվտանգային, իրավական և քաղաքական ռիսկեր Հայաստանի համար։
Ի՞նչ է ամրագրված փաստաթղթում
Փաստաթուղթը ներառում է 17 հոդված, որոնցից հիմնականը վերաբերում են՝
❖ Տարածքային ամբողջականության փոխադարձճանաչմանը՝ ԽՍՀՄ վարչական սահմաններիհիման վրա,
❖ Ուժի չկիրառման և սպառնալիքից հրաժարմանպարտավորությանը,
❖ Սահմանազատման և սահմանագծմանգործընթացի մեկնարկին,
❖ Երրորդ երկրների զինված ուժերիչտեղաբաշխմանը երկու երկրներիսահմաններին,
❖ Տրանսպորտային հաղորդակցություններիբացմանը և տնտեսական համագործակցությանը,
❖ Միջպետական բոլոր հայցերից հրաժարմանը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելուց մեկ ամսվաընթացքում։
Թեև այս դրույթները արտաքինից կարող են թվալխաղաղության հիմքեր, դրանց մի մասը ստեղծում է նորխոցելիություններ։
Խնդրահարույց հոդվածներ և դրանց ռիսկերը
1. Հոդված VII – Երրորդ երկրների զինուժի արգելքսահմանին`
Տերմին «զինուժ»–ի հստակ սահմանում չկա։ Ադրբեջանը կարող է դա մեկնաբանել այնպես, որԵՄ քաղաքացիական դիտորդականառաքելությունը (EUMA) կամ ՌԴ 102-րդ ռազմաբազայի Հայաստանից պարտադիրհեռացման կատեգորիա։ Դա կհանգեցնիմիջազգային մոնիթորինգի թուլացմանը և սահմանային անվտանգության նվազմանը։
2. Հոդված XV – Միջպետական հայցերիցհրաժարում`
Այս դրույթը պարտադրում է դադարեցնելբոլոր ընթացիկ և պլանավորված միջազգայինդատական գործերը Ադրբեջանի դեմ։ Սա զրկում է Հայաստանին միջազգային իրավականլծակներից, հատկապես սահմանայինխախտումների կամ մարդու իրավունքներիզանգվածային ոտնահարման դեպքերում։
3. Հոդված XII – Ներքին իրավունքը չի կարողարդարացնել չկատարումը`
Թեև սա միջազգային իրավունքի նորմ է, Ադրբեջանը կարող է այն օգտագործելՀայաստանի Սահմանադրության փոփոխությանպահանջի համար, հատկապես Արցախինվերաբերող նախաբանի մասով։
4. Հոդված X և Համատեղ հռչակագիր – Տրանսպորտային ուղի դեպի Նախիջևան`
Նախատեսվում է անխափանհաղորդակցություն ՀՀ հարավով՝ Սյունիքով։ Եթեայստեղ չամրագրվի ՀՀ լիարժեք իրավազորությունև վերահսկողություն, դա կարող է վերածվել«միջանցքային» ռեժիմի՝ սրելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարաբերությունները(հատկապես Իրանի հետ)։
5. Հոդված XIV – Վեճերի կարգավորմանմեխանիզմի բացակայություն`
Չկա պարտադիր և արագընթաց արբիտրաժկամ միջազգային դատական մարմին, ինչըհնարավորություն է տալիս վեճերը ձգձգել և շահարկել։
6. Տարածքային պահանջներից հրաժարում(Հոդված I-II)`
Իրավական առումով կանխատեսելի քայլ է, բայց քաղաքականորեն դա զրկում է Հայաստանինպատմական արդարությունը վերականգնելուհնարավորություններից, մասնավորապեսԱրցախի հետ։
7. Անգլերենի առաջնայնությունը (Հոդված XVII)`
Տարբերության դեպքում անգլերեն տեքստն է գերակա։ Սա ռիսկային է թարգմանական և մեկնաբանական վեճերում։
Կարո՞ղ է Հայաստանը վստահել Ադրբեջանին
Վերջին տարիների իրադարձությունները, ներառյալԿԽՄԿ-ի գործունեության խափանումը, ռազմագերիներիվերադարձի ձգձգումը, և պաշտոնական Բաքվիհռետորաբանությունը «Արևմտյան Ադրբեջանի» մասին, վկայում են բարձր անվստահության մակարդակի մասին։ Այս պայմաններում առանց ուժեղ մոնիթորինգի և երաշխիքների որևէ պայմանագիր կարող է դառնալմիայն ձևական փաստաթուղթ։
Հնարավոր արտաքին ռիսկեր
❖ Թուրքիա՝ շահագրգռված է Սյունիքով ուղիղհաղորդակցությամբ և կաջակցի դրա արագիրագործմանը։
❖ Իրան՝ կտրուկ դեմ է ցանկացած «միջանցքային» պատկերացման, զգուշացնում է իր կարմիր գծերիմասին։
❖ Ռուսաստան՝ փորձում է պահպանելազդեցությունը տարածաշրջանում և զգուշացնում է Արևմուտքի դերի աճի վերաբերյալ։
Նախաստորագրված փաստաթուղթը կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության հիմք միայնայն դեպքում, եթե այն հարստացվի հստակ և պարտադիր կիրառելի անվտանգության, իրավական և վերահսկողական մեխանիզմներով։ Առանց այդպիսիլրացումների, այն պարունակում է բարձր ռիսկերՀայաստանի սուվերենության, սահմանայինանվտանգության և իրավական պաշտպանությանհամար։
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան